Ամանորյա և Սուրբ Ծննդյան հրաշք

4528b5088df8837f90d791e9192d9546Ծրագրում ենք նախագիծն իրականացնել մինչև Սուրբ Ծննդյան տոներն ընկած ժամանակահատվածում: Իրենից ներկայացնում է՝ տոնական երգերի ուսուցումը և նախատոնական օրերին կազմակերպված միջոցառումների ժամանակ դրանց կատարումը:
Նախագիծը նախատեսվում է անցկացնել բոլոր տարիքային խմբերի հետ:
Առաջնային նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնել և՛ հայկական, և՛ արտասահմանյան տոնական երգերին, միևնույն ժամանակ նախատոնական տրամադրություն ապահովել: Որպես հեռակա նպատակ կարող է դիտարկվել արդեն իսկ ձևավորված համերգային ծրագրի ներկայացումը համերգների և այլ տոնակատարությունների ժամանակ:
Ծրագրի իրականացումը պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութապահովում. համապատասխան տարածք և երաժշտական գործիքներ:
Նախագծի շարունակական լինելը մեծապես պայմանավորված է ծրագրի հաջողությամբ և ներգրավված անձանց հետաքրքրությամբ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մեկ խմբի համար (մինչև 20 հոգի), շաբաթական 2-3 օր՝ 1-ից 1ժամ 30րոպե տևողությամբ: